Եվրասիա Համագործակցություն Հիմնադրադրամի գրասենյակում անցկացվեց ՀԿ-ների կարողությունների զարգացման եռօրյա դասընթաց

Հունիսի 19-21-ը Եվրասիա Համագործակցություն Հիմնադրադրամի գրասենյակում (Eurasia Partnership Foundation-Armenia) անցկացվեց ՀԿ-ների կարողությունների զարգացման եռօրյա դասընթաց, որ նվիրված էր գենդերային հիմնահարցերին և կանանց հզորացմանը: Երեք օրերի ընթացքում դասընթացը վարեցին Ալենկա Վերբոլեն (Սլովենիա), Անուշ Խաչատրյանը, Մարիա Աբրահամյանը, Արփինե Մանուկյանը և Շուշանիկ Խուրշուդյանը:

Մասնակիցները Հայաստանի յոթ տարբեր մարզերում գործող, գենդերային հարցեր լուսաբանող և համայնքներում կանանց հզորացման ծրագրեր իրականացնող ՀԿ-ների ներկայացուցիչներ էին: “Ֆոր Ֆեմ” կանանց իրավապաշտպան ՀԿ-ից այս դասընթացին մասնակցեց կազմակերպության անդամ` Հենրիկ Այվազյանը:

Առաջին օրը սկսվեց ծանոթությամբ, ապա ուսումնասիրվեցին գենդերին վերաբերվող հասկացությունները, միջազգային օրենսդրությունը, պայմանագրերն ու կոնվենցիաները և Հայաստանի ստանձնած պարտավորությունները:

Դասընթացի երկրորդ և երրորդ օրերի ընթացքում մասնակիցները տեսական գիտելիքները փորձարկեցին խմբային գործնական աշխատանքների միջոցով՝ մեյնսթրիմինգ անելով գենդերային հիմնահարցերը ոլորտային տարբեր թեմաներում, առօրյա աշխատանքում և կազմակերպությունների գործունեության մեջ:
Քննարկեցին և վերլուծեցին իրենց ՀԿ-ների հնարավոր շահառուներին և ուրվագծեցին գենդերային ռազմավարության գործողությունների պլանը:

Դասընթացի վերջում բոլոր մասնակիցներին հանձնվեցին վկայագրեր։

Դասընթացը կազմակերպվում է ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության և Եվրասի համագործակցություն հիմնադրամի կողմից: