Մեր Մասին

«Ֆոր Ֆեմ» կանանց իրավապաշտպան կազմակերպությունը գրանցվել է 2018թ․-ի փետրվարի 26-ին։ Կազմակերպությունը հասարակական է՝ ստեղծված կանանց կողմից կանանց համար։ Հասարակական կազմակերպությունը հիմնված է ներառականության սկզբունքի վրա: Մեր հիմական նպատակը անխտիր բոլոր կանանց իրավուքների պաշտպանությունն է շեշտադրելով հիմնականում լսողական կամ խոսակցական խնդիրներով կանանց իրավունքների պաշտպանության բացը։
Կազմակերպության որոշում կայացնող մարմինը Գլխավոր Ժողովն և Նախագահն են: Գլխավոր Ժողովը հանդիպում է յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ: Ժողովը կազմում է Խորհուրդ, որն աշխատում է և իրականացնում շահերի պաշտպանությունը` հիմնված ՀԿ-ի նպատակների վրա մինչև Ժողովի մյուս հանդիպումը: Գործադիր մարմինը նախագահն է, ով յուրաքանչյուր երկու տարին մեկ ընտրվում է Ժողովի կողմից: Նա Ժողովի ընդունած որոշումների հիմնական կատարողն է:
Կազմակերպությունը բավականին երիտասարդ է, սակայն մենք բաց ենք համագործակցության համար։ Մենք արդեն իսկ իրականացրել ենք 3 ծրագիր ելնելով մեր ռազմավարական ուղղություններից, ունենք 3 աշխատակից և 5 կամավորներ։