Գենդերային հավասարություն

Գենդերային հավասարություն

Գենդերային հավասարությունը մարդու հավասար իրավունքների եւ հնարավորությունների շարժիչ ուժն է։ Հավասար իրավունքների բաշխվածությունը հավասար հնարավորություններ ունենալու նախապայնն է, որը նպաստում է աղքատության վերացմանը եւ համայնքային կայուն զարգացմանը։ Գենդերային հավասարության քաղաքականությունը «Ֆոր Ֆեմ» կանանց իրավապաշտպան հասարակական կազմակերպության առանցքային հիմքն է։ «Ֆոր ֆեմ» կանանց իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը առաջնորդվում է հավասար իրավունքների եւ հնարավորությունների քաղաքականությամբ՝ ներառելով բոլոր կանանց՝ հետերոսեքսուալ, ԼԲՏ, հաշմանդամություն ունեցող, փախստական եւ այլ մարգինալացված կանանց խմբերի իրավունքների պաշտպանությունը։ Գենդերային քաղաքականությունը ուղղված է կանանց հավասարության հաստատմանը հասարակության մեջ, քանի որ կանայք ենթարկվում են խտրականության, շատ հաճախ կրկնակի խտրականության եւ զոհայնացման՝ բռնության ենթարկվելու դեպքերում։

Նպատակը

«Ֆոր Ֆեմ» կանանց իրավապաշտպան հասարակական կազմակերպության գենդերային հավասարության քաղաքականության նպատակն է բարձրացնել կանանց իրավունքների հիմնահարցը, պայքարելով սեքսիզմի, խտրականության եւ կանանց հանդեպ բռնության դեմ, աջակցել կանանց նախաձեռնություններին եւ հասնել կանանց ֆինանսական անկախությանը, խրախուսել կանանց հասարակական եւ քաղաքական ներգրավվածությանն եւ ակտիվությանը, կանանց շրջանում հիմնել բազմազանության, համերաշխության եւ քույրության հարազատ հարաբերությունների մշակույթ: Մեր տեսլականը ներառական, միմյանց հետ համագործակցող, բազմակողմանի զարգացած եւ չխտրականացնող հասարակության ստեղծումն է, որտեղ կանայք կլինեն ֆինանսապես անկախ եւ կմասնակցեն պետության տնտեսության կազմակերպանն ու որոշումների ընդունման գործընթացին:

Խնդիրները

  • Առաջ տանել կանանց որոշումներ կայացնելու հավասարությունը հասարակության կայուն զարգացումը ձեւավորելու համար,
  • Աջակցել կանանց լիարժեք իրակացնել իրենց  իրավունքները,
  • Նվազեցնել գենդերային անհավասարությունը տնտեսական զարգացմանն ուղված քաղաքականություններում։

Սկզբունքներ

«Ֆոր Ֆեմ» կանանց իրավապաշտպան հասարակական կազմակերպության Գենդերային Հավասարության վերաբերյալ Քաղաքականության սկզբունքներն են.         

  • Գենդերային հավասարությունը առանցքային թեմա է եւ պետք է համարվի «Ֆոր Ֆեմ» կանանց իրավապաշտպան հասարակական կազմակերպության բոլոր քաղաքականությունների, նախագծերի եւ ծրագրերի անբաժանելի մաս: Համարելով գենդերային հավասարությունը առանցքային նպատակ՝ պահանջվում է, որ անձանց տեսանկյունները, հետաքրքրությունները եւ կարիքները ձեւավորեն իրավահավասար մթնոլորտ տղամարդկանց եւ կանանց համար։
  • Գենդերային հավասարության հասնելու համար կարեւոր է հաշվի առնել այն փաստը, որ ցանկացած քաղաքականություն, նախագիծ կամ ծրագիր չի կարող միեւնույն ազդեցությունն ունենալ կանանց եւ տղամարդկանց վրա, քանի որ նրանց հեռանկարները, կարիքները եւ հետաքրքրությունները տարբեր են, եւ այս տարբերությունները նաեւ ամրապնդվում են դասով, ռասայով, էթնիկ պատկանելիությամբ եւ տարիքով: Քաղաքականությունները, նախագծերը եւ ծրագրերը պետք է հիմնվեն այս տարբերությունների վրա:
  • Հասնել գենդերային հավասարության նշանակում է. ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ մարդկանց իրավունքները եւ հնարավորությունները կախված չլինեն մարդու գենդերից:
  • Քաղաքականությունները, նախագծերը եւ ծրագրերը պետք է հիմնվեն այս տարբերությունների վրա:
  • Հաշմանդամություն ունեցող կանանց հնարավորությունների եւ իրավունքների ընդլայնումը առանցքային դեր է խաղում գենդերային հավասարության հասնելու ճանապարհին: Հնարավորությունների եւ իրավունքների ընդլայնման միջոցով հաշմանդամություն ունեցողները հնարավորություն են ունենում դառնալ հասարակության լիարժեք անդամ: