Ընդհանուր տեղեկատվություն


«Ֆոր Ֆեմ» կանանց իրավապաշտպան կազմակերպությունը հասարակական է՝ ստեղծված կանանց կողմից, հիմնված ներառականության սկզբունքի վրա: ՀԿ-ի հիմական նպատակը հատուկ կարիքներով՝ ինչպես օրինակ լսողական խնդիրներով կանանց իրավունքների բարձրաձայնումն է:

Կազմակերպության որոշում կայացնող մարմինը Գլխավոր Ժողովը(Ասամբլեան) և Նախագահն են: Գլխավոր Ժողովը հանդիպում է յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ: Ժողովը կազմում է Խորհուրդ, որն աշխատում է և իրականացնում շահերի պաշտպանությունը (փաստաբանական աշխատանքը)` հիմնված ՀԿ-ի նպատակների վրա մինչև Ժողովի մյուս հանդիպումը: Գործադիր մարմինը նախագահն է, ով յուրաքանչյուր երկու տարին մեկ ընտրվում է Ժողովի կողմից: Նա Ժողովի ընդունած որոշումների հիմնական կատարողն է:

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ՝

Մեր առաքելությունն է Հայաստանում բարձրացնել կանանց իրավունքների հիմնահարցը՝ պայքարելով սեքսիզմի, խտրականության և կանանց հանդեպ բռնության դեմ, աջակցել կանանց նախաձեռնություններին և հասնել  կանանց ֆինանսական անկախությանը, խրախուսել կանանց հասարակական և քաղաքական  ներգրավվածությունը և ակտիվությունը, կանանց շրջանում հիմնել բազմազանության, համերաշխության և քույրության հարազատ հարաբերությունների մշակույթ:

 

ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ՝

Մեր տեսլականը ներառական, միմյանց հետ համագործակցող, բազմակողմանի զարգացած և չխտրականացնող հասարակության ստեղծումն  է, որտեղ կանայք կլինեն ֆինանսապես անկախ և կմասնակցեն պետության տնտեսության կազմակերպանն ու որոշումների ընդունման գործընթացին:

 

ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ՝

Մարդու իրավունքների պաշտպանություն

Գենդերային հավասարություն և սոցիալական արդարություն

Ներառականություն և փոխկապվածություն