Ներառականություն և փոխկապակցվածություն

Ներառականություն և փոխկապակցվածություն

Ներառականությունը այն փաստի ընդունումն է, որ յուրաքանչյուրը կարևոր  է  և ունի իր արժեքը:Ներառականությունը անհրաժեշտ է բոլորին համերաշխ հասարակություն կառուցելու համար: Ներառականության հասնելու համար անհրաժեշտ է նախ հասկանալ՝ որոնք են այն պատնեշները, որ խանգարում են անձի մասնակցությանը հասարակության կազմակերպման մեջ և նրա զարգացմանը: Ներառականությունը խտրականության ոչնչացման ուղիներից մեկն է:

Փոխկապակցվածությունը ներառականության հսկայական մասն է: Չի կարելի դիտարկել կանանց ներառականությունն ու ներգրավվածությունը՝ հաշվի չառնելով փոխկապակցվածությունը:

Փոխկապակցվածությունը այն գաղափարն է, որով արտահայտվում է հասարակության  մի օղակի կապը մյուսի հետ։ Փոխկապակցվածության գլխավոր խնդիրն է ճանաչել ճնշվող առանձին կողմերը, և թե ինչպես են դրանք փոխվում, երբ փոխկապակցված են: Փոխկապակցվածությունն այն գաղափարն է, որ ճնշվող տարբեր կողմեր կարող են կապված լինել և միասին աշխատոլով հաղթահարել ճնշվածությունը։

«Ֆոր Ֆեմ կանանց իրավապաշտպան» ՀԿ-ում մենք ընդունում ենք, որ յուրաքանչյուր ոք ունի տարբեր առանձնահատկություններ, որոնք կապակցվելով ստեղծում են մեր անհատականությունը: Մենք հավատում ենք, որ  փոխկապակցված աշխատանքով միայն կարելի է հավասարության հասնել:

«Ներառականության և փոխկապակցվածության» գլխավոր նպատակներն են.

    • Խտրականության բացառումը

 

    • Կանանց հանդեպ ծաղրի վերացումը

 

    • Հաշմանդամություն ունեցող կանանց, հատուկ կարիքներով կանանց ներգրավումը հասարակության մեջ

 

      • Մի հարթակի հաստատումը, որտեղ բոլորը իրենց ապահով կզգան

     

      • Հաշմանդամություն ունեցող կանանց ներգրավվածության ապահովումը, ինչը կօգնի հասնել կանանց հասարակաքաղաքական մասնակցության աճի

     

    • Հասնել հավասարության բոլորի ՝ տերբեր ռասսաների պատկանող կանանց, հաշմանդամություն ունեցող կանանց համար, տարբեր տարիքային խմբերի, տարբեր կրոնական և մշակութային պատկանելոիթյուն ունեցող կանանց համար