Կանանց տնտեսական կայունացում

Կանանց տնտեսական կայունություն

Կանանց տնտեսական կայունության ռազմավարական նպատակը ուղղված է գենդերային հավասարության, տնտեսությունում կանանց հզորացման և կայուն զարգացման հասնելուն: Չնայած տնտեսությունում ունեցած ներդրմանը` կանայք դեռևս չունեն հավասար հասանելիություն իրավունքներին, ծառայություններին և հնարավորություններին: Կանանց համար անբարենպաստ պայմանները դեռևս գոյություն ունեն մի քանի հիմնական ոլորտներում՝ ռեսուրսներից օգտվելիս, հավասարությունը աշխատավայրում, ձեռներեցության զարգացման մեջ, որոշումների կայացման մեջ և աշխատանքային ու ընտանեկան պարտականությունները  համաձայնեցնելիս:

Պատասխանելու համար խորապես արմատավորված այս խնդիրներին, «Ֆոր Ֆեմ/4ՖԵՄ» կանանց իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը նպատակադրված է իր գործողություններն ուղղել գենդերային պատնեշների նվազեցմանը, զանազան ոլորտներում խտրական արգելքների վերացմանը և տնտեսական ոլորտում հավասարության խթանմանը:

 

Նպատակը

«Ֆոր Ֆեմ/4ՖԵՄ» կանանց իրավապաշտպան հասարակական կազմակերպության սույն ռազմավարության հիմնական նպատակը գենդերային հավասարությունը որպես կայուն տնտեսական աճի, սոցիալական զարգացման և միջավայրի կայունության հիմնական գործոն օգտագործելն է և կանանց` որպես խոցելի խմբերի շարքում ներկայացվածության դեմ գործելն է, որի պատճառը հայրիշխան համակարգի ռեսուրսների օգտագործման և ուժի կիրառման մեջ է: Մենք նպատակադրում ենք խրախուսել կանանց սոցիալական և տնտեսական ինտեգրումն ու ակտիվությունը: Մեր տեսլականը ներառական, համագործակցող, բազմակողմանի զարգացած և չխտրականացնող հասարակության ստեղծումն է, որտեղ կանայք կլինեն ֆինանսապես անկախ և կմասնակցեն պետության տնտեսության կազմակերպմանն ու որոշումների ընդունման գործընթացին:

 

Խնդիրները

Ռազմավարության խնդիրներն են.

  • Բարձրացնել կանանց դերը տնտեսության մեջ
  • Նպաստել կանանց` մասնավորապես սոցիալապես անապահով կանանց տնտեսական հզորացման ու ֆինանսական անկախությանը
  • Խթանել կանանց ներգրավվածությունը որոշումների կայացման մեջ` բոլոր   

  տեսակի գործունեություններում

  • Նպաստել զարգացման կայուն ճանապարհի ստեղծմանը, որտեղ որ  կանանց հետաքրքրությունները հավասարապես հաշվի են առնվում ռեսուրսների բաշխման մեջ
  • Օգնել կանանց ձեռք բերել կամ զարգացնել մասնագիտական հմտություններ
  • Խթանել կանանց դիրքի հզորացմանն ուղղված գործունեությունը
  • Բարձրացնել հաշմանդամություն ունեցող կանանց ներգրավածծությունը աշխատանքային շուկայում և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում
  • Նվազեցնել գենդերային անհավասարությունը տնտեսական զարգացմանը վերաբերող քաղաքականություններում
  • Նպաստել կանանց մարգինալացված խմբերի հզորացմանն ու սոցիալական ինտեգրմանը
  • Նվազեցնել աղքատության մակարդակը կանանց շրջանում
  • Աջակցել կանանց տնտեսության մեջ` որպես առաջընթացը խթանելու միջոց
  • Բարելավել կանանց տնտեսական մասնակցությունը և ֆինանսական ծառայություններից բնական ռեսուրսներից և տեխնոլոգիաներից օգտվելը
  • Նվազեցնել կանանց տնտեսական ներդրումները սահմանափակող քննադատական արգելքների ազդեցությունը
  • Պայքարել կանանց աշխատանքի թերագնահատման դեմ

 

Սկզբունքներ

«Ֆոր Ֆեմ/4ՖԵՄ» կանանց իրավապաշտպան հասարակական կազմակերպության` կանանց տնտեսական կայունության ռազմավարական նպատակի սկզբունքները հետևյալն են.

  • Ուժեղացնել կենտրոնացվածությունը կանանց տնտեսական մասնակցության և հզորացման վրա
  • Ստեղծել մի միջավայր, որտեղ կանանց աշխատանքը թերագնահատված չէ, և նրանց դերը ոչ ֆորմալ տնտեսության մեջ ու տան ներսում չհաշվված կամ թերի հաշվված չէ
  • Գիտակցել այն փաստը, որ կանանց տնտեսական հզորացումը անհրաժեշտ է տնտեսական աճի և կայունության համար
  • Նվազեցնել կառուցվածքային և մշակութային արգելքների ազդեցությունը, որոնք  շարունակում են կասեցնել կանանց մասնակցությունը բարձր վարձատրություն ունեցող  ոլորտներում և աշխատանքներին
  • Խթանել կանանց տնտեսական առաջխաղացումը
  • Օգնել կանանց տնտեսական ներգրավվածության արգելքների վերացմանը