«Գենդերային հավասարության խնդիրները ՀՀ քաղծառայության համակարգում» հետազոտությունը համապատասխան առաջարկներով ուղարկվեց պետական մարմիններին

2019 թ․-ի մարտի 15-ին «Ֆոր Ֆեմ» կանանց իրավապաշատպան հասարակական կազմակերպության «Գենդերային հավասարության խնդիրները ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգում» վերտառությամբ հետազոտությունը ուղարկվեց՝
1. ՀՀ․ վարչապետ՝ պրն․ Նիկոլ Փաշինյանին,
2. ՀՀ փոխվարչապետ ` պրն․ Տիգրան Ավինյանին,
3. ՀՀ․ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար` տկն․ Զարուհի Բաթոյանին,
4. ՀՀ․ առողջապահության նախարար՝ պրն․ Արսեն Թորոսյանին,
5. ՀՀ․ արդարադատության Նախարար` պրն․ Արտակ Զեյնալյանին,
6. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար` պրն․ Ֆելիքս Ցոլակյանին,
7. ՀՀ․ արտաքին գործերի նախարար` պրն․ Զոհրաբ Մնացականյանին,
8. ՀՀ․ բնապահպանության նախարար` պրն․ Էրիկ Գրիգորյանին,
9. ՀՀ․ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի Նախարար` պրն․Արայիկ Հարությունյանին,
10. ՀՀ․ պաշտպանության Նախարար` պրն․Դավիթ Տոնոյանին,
11. ՀՀ․ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար` պրն․Տիգրան Խաչատրյանին,
12. ՀՀ․ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար` պրն․ Հակոբ Արշակյանին,
13. ՀՀ․ ֆինանսների Նախարար` պրն․ Ատոմ Ջանջուղազյանին,
14. ՀՀ․ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ պրն․ Գարեգին Բաղրամյանին,
15.ՀՀ․ քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար՝ պրն․ Գարուշ Դավթյանին։

Այս հետազոտությունը ներկայացնում է ՀՀ քաղծառայությունում տիրող իրավիճակը, ինչպես նաև տալիս առաջարկներ ավելի բարելավելու քաղաքացիական ծառայության համակարգը գենդերային հավասարության և զգայունության տեսանկյունից։
Այս հետազոտությունը կարող է ավելի օգտակար լինել քաղաքացիական ծառայության բարեփոխումների ներկա իրավիճակում աշխատակազմերի գլխավոր քարտուղարների, անձնակազմերի կառավարման բաժինների ղեկավարների ու աշխատակիցների, առհասարակ Ձեր աշխատակազմի քաղաքացիական ծառայողների համար։ Հետազոտության արդյունքներին ծանոթանալը կօգնի առավել արդյունավետ կազմակերպել և ծրագրել իրենց գործունեությունը։
Հուսով ենք, որ նոր կառավարությունը պետական կամք կդրսևորի ունենալու գենդերային հավասարության ռազմավարություն և կդիտարկի խտրականության դրսևորումները որպես համակարգային խնդիրներ, որոնք պետք է լուծել։ Այդ խնդիրների լուծմանն ուղղված մեր հետազոտության մեջ մենք ներկայացնում ենք անհրաժեշտ առաջարկները, և հուսով ենք, որ դրանք տեղ կգտնեն ՀՀ գենդերային հավասարության ռազմավարության ձևավորման մեջ։

Հետազոտությունն առկա է նաև մեր կայում այս հղմամբ՝ http://4femrights.org/publication/․