«Ֆոր Ֆեմ» կանանց իրավապաշտպան ՀԿ-ի 1 ամյակը «Գենդերային հավասարության խնդիրները ՀՀ քաղծառայության համակարգում» հետազոտության ներկայացմամբ

Սույն թվականի փետրվարի 26-ին «Ֆոր ֆեմ/4ՖԵՄ» կանանց Իրավապաշտպան Հասարակական կազմակերպությունը «Հոդված 3»-ում (Թումանյան 26ա) նշեց իր առաջին տարեդարձը: Օրը նաև նշանակալի էր, քանի որ նաև ներկայացվեց «Ֆոր ֆեմ/4ՖԵՄ» կանանց Իրավապաշտպան ՀԿ-ի առաջին հետազոտությունը՝ «Գենդերային հավասարության խնդիրները ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգում» վերտառությամբ «Կանանց ներկայացվածությունը եվ նրանց հանդեպ գենդերային հիմքով խտրականությունը որոշում կայացնող մարմիններում» ծրագրի շրջանակներում: Հանդիպման ժամանակ ՀԿ նախագահ Մարիամ Կուրշուդյանը ներկայացրեց «Ֆոր ֆեմ/4ՖԵՄ»-ի ձեռքբերումները մեկ տարվա ընթացքում և իրականացված հիմնական 3 ծրագրերը: Հաջորդիվ, հետազոտող Ռուզաննա Ծատուրյանը ներկացացրեց «Գենդերային հավասարության խնդիրները ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգում» հետազոտությունը, որն անցկացրել է «Ֆոր ֆեմ/4ՖԵՄ» կանանց իրավապաշտպան հասրակական կազմակերպության համագործակությամբ: Միջոցառման նպատակն էր բարձրացնել իրազեկվաշությունը քաղաքացիական ծառայության համակարգերում գենդերային հավասության կարիքի մասին և որոշում կայացնող մարմիններում չխտրականացնող մեխանիզմների մասին: Միջոցառմանը ներկա էին հյուրեր տարբեր վայրերից՝ Արարատի և Լոռու մարզպետքարաններից, «World Vision Armenia»-ից,«Իրավունքի ուժ» ՀԿ-ից,«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ից, Իրավաբանների Հայակական Ասոցիացիայից, «Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում» հասարակական կազմակերպությունից, «Կանանց ձայնը» ռադիոյից, «Հայաստանում Կանանց Հիմնադրամ»-ից, «Կրթական և մշակութային կամուրջներ» ՀԿ-ից ,«Երիտասարդների միություն» ՀԿ-ից, «Ֆոր ֆեմ/4ՖԵՄ» ՀԿ նախահգահը, անդամները և կամավորները և այլոք: Միջոցառումն ավարտվեց կանանց՝ քաղաքականության մեջ և որոշումներ կայացնող մարմիններում ներկայացվածության, տեղի և կարևորության մասին բուռն քննարկմամբ: Տարածքը հարմարեցված էր հենաշարժողական հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Ինչպես նաև ամբողջ միջոցառումը ուղեկցվել է ժեստային լեզվի թարգմանությամբ միջոցառմանը ներկա լսողական և խոսակցական խնդիրներ ունեցող կանանց համար։ Միջոցառումն ավարտվեց հյուրասիրություն:
Շնորհակալություն ենք հայտնում «Հայաստանում Կանանց Հիմնադրամ»-ին մեզ այս ծրագիրն իրականցնելու հնարավորություն տալու համար։