«Ֆոր Ֆեմ» կանանց իրավապաշտպան ՀԿն ընդգրկվեց ՀՀ Հանրային խորհրդի ժողովրդավարության և գենդերային հարցերի հանձնաժողովում

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Ֆոր Ֆեմ» կանանց իրավապաշտպան ՀԿն ընդգրկվել է ՀՀ Հանրային խորհրդի ժողովրդավարության և գենդերային հարցերի հանձնաժողովում և պատրաստ է իր ներդրումն ունենալ ուղղված գենդերային հիմնահարցերի մոնիթորինգին և լուծմանը։ Այս հանձնաժողովում մեր կազմակերպությունը ներկայացնելու է ՀԿ նախագահ Մարիամ Կուրշուդյանը։
Մեր կազմակերպությունը նաև ընդգրկվել է ՀՀ Հանրային Խորհրդի քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողովում, որտեղ «Ֆոր Ֆեմ» կանանց իրավապաշտպան ՀԿն ներկայացնում է ՀԿ-ի խորհրդի անդամ Ադրինե Աղաբեկյանը։