«Ֆոր Ֆեմ» կանանց իրավապաշտպան ՀԿ-ն և բրազիլական ինքնապաշտպանական մարտարվերստ ջիու-ջիցուն

Բրազիլական ջիու-ջիցուն մարտարվեստ է և միջազգային մարզական մենամարտ, որի հիմքում պայքարն է պարտերում՝ գետնին, Ջիու-Ջիցուում չկան հարվածներ, կան հիմնականում պաշտպանական ցավոտ և խեղդող հնարքներ:Այս մարտարվեստը համեմատում են շախմատի հետ: Այստեղ գործում է Technique over strength սկզբունքը (տեխնիկան ուժից առավել է): Ամեն մի շարժումդ նման է շախմատի մի քայլի, պետք է 2-3 քայլ առաջ մտածես: Ջիու-ջիցուն սովորեցնում է դիմացինիդ ավելի լավ կարդալ, իսկ ինքն իրենով ինքնապաշտպանության արվեստ է. չմոռանանք, որ ստեղծվել է Բրազիլիայում վտանգավոր ժամանակներում, ստեղծվել է, որ ֆիզիկապես ավելի թույլ համարվող մարդը փողոցում կարողանա իրեն պաշտպանել։ «Ֆոր Ֆեմ» կանանց իրավապաշտպան ՀԿ նպատակ ունի այս մարտարվեստ բերելու կանանց, ում ֆիզիկական պաշտպանությունը հնարավոր կլինի ապահովել այն պաշտպանական տեխնիկաներով, որոնք կիրառվում են հարձակման ժամանակ ջիու-ջիցուի տեխնիկաներում։
Ի դեմս Հայաստանի՝ հայրիշխան երկրներում, որտեղ կնոջ կյանքը վտանգված է անգամ իր տան պատերի ներսում, այս մարտարվեստի տիրապետումը թույլ կտա ունենալ անհրաժեշտ պաշտպանություն։ Այդ իսկ պատճառով մարտի 8-ից սկսած «Ֆոր Ֆեմ»կանանց իրավապաշտպան ՀԿ հիմնադիր Մարիամ Կուրշուդյանը և անդամ Անի Ավետիսյանը մասնակցային և դիտարկման նպատակներով այցելում են Երևանում Արգիշտի 11\4 հասցեում գտնվող Ջիու-Ջիցուի դպրոց այն փորձարկելու, ուսումնասիրելու և տարբեր տարիքային կանանց համար ինքնապաշտպանության դասընթացներ կազմակերպելու համար ապագա ծրագրերի շրջանակներում։