Տեղի ունեցավ “Ֆոր Ֆեմ” կանանց իրավապաշտպան ՀԿ-ի աշխատանքային հանդիպում-քննարկումը

Մայիսի 29-ին “Ֆոր Ֆեմ” կանանց իրավապաշտպան ՀԿ-ի թիմն ունեցավ հերթական աշխատանքային հանդիպում-քննարկումը` նվիրված կանանց ֆիզիկական և հոգեբանական ինքնապաշտպանության դերին և նշանակությանը: Քննարկվեցին գալիք միջոցառման` “Գեղեցկուհին կծում է հրեշին” ֆիլմի ցուցադրման քննարկման մանրամասներն ու համակարգվեցին կազմակերպչական աշխատանքները: Հասարակական կազմակերպության կամավորների և անդամների միջև տեղի ունեցավ աշխատանքային պարտականությունների հստակ բաշխում:

Պլանավորվեցին գալիք ծրագրերին և համագործակցություններին առնչվող գործողությունները: Աշխատանքային թիմն արդեն սկսել է պատրաստակամորեն կատարել իր պարտականությունները: