«Կանանց ներկայացվածությունը և նրանց հանդեպ գենդերային հիմքով խտրականությունը պետական որոշում կայացնող մարմիններում» ծրագրի իրականացում

2018թ․-ի Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Գենդերային հիմքով բռնությունների դեմ պայքարի 16-օրյակի շրջանակներում 2018 թ.-ի դեկտեմբերի 1-ին Հոդված 3 ակումբում Հայաստանի Կանանց Ֆոնդի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կանանց ներկայացվածությունը և նրանց հանդեպ գենդերային հիմքով խտրականությունը պետական որոշում կայացնող մարմիններում» ծրագրի շրջանակներում «Ֆոր Ֆեմ»կանանց իրավապաշտպան ՀԿ-ն իրականացրեց ծրագրին համանուն դասընթաց կին քաղաքացիական ծառայողների հետ, որի նպատակն էր բարձրացնել այդ կանանց իրազեկվածությունը կանանց իրավունքների, գենդերային հավասարության, ինչպես նաև պետական մարմիններում կանանց ներգրավվածության իրենց ընտրական իրավունքի և դերի մասին:
Դասընթացը վարեցին ոլորտի փորձառու մասնագետներ Աիդա Մարուքյանը և Աստղիկ Ասլանյանը:
Դասընթացն ընդգրկում էր ստորև նշված թեմաները՝
-գենդերային հավասարություն
-կանանց ընտրական իրավունք
-կնոջ ներգրավվածությունը պետական մարմիններում
-գենդերային հիմքով խտրականության և արգելքների վերացումը
-քաղաքացիական ծառայություն իրականացնող կանանց իրավունքները:
Դասընթացին մասնակցում էին ՀՀ բոլոր մարզերի մարզպետարաններից ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանությամբ զբաղվող բաժնից ու տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից կին աշխատակիցներ: Դասընթացին կային նաև մասնակիցներ Երևանի քաղաքապետարանի վերը նշված բաժինների աշխատակիցներ:
Դասընթացին ցանկություն էին հայտնել մասնակցել նաև տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ և անհատ դիտորդներ:
Դասընթացը կրում էր կրթական իրազեկող բնույթ ամբողջական ներառականության սկզբունքով։ Տարածքը հարմարեցված էր հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Ինչպես նաև ամբողջ դասընթացը ուղեկցվում էր ժեստային լեզվի թարգմանությամբ լսողական և խոսակցական խնդիրներ ունեցող կանանց համար, քանի որ նրանք ևս ներկա էին դասընթացին որպես բազմակի խտրականության ենթարկված և ենթարկվող, և առհասարակ պետական մարմիններում չներկայացված կանայք։ Դասընթացի համաժամանակյա թարգմանությունը ապահովեց սուրդո թարգմանիչ Գոհար Մելիքյանը։
Դասընթացը կազմակերպել էին կազմակերպության նախագահ Մարիամ Կուրշուդյանը և ծրագրի օգնական Մանե Գրիգորյանը: Կազմակերպչական աշխատանքներին աջակցեցին կազմակերպության կամավորներ Մերի Շահբարյանը, Անի Ավետիսյանը և Լիանա Բատիկյանը: