ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցության արդյունքում կատարում ենք իրազեկում կանանց առողջության համար կարևոր սքրինինգային ծրագրերի շրջանակներում։ Համագործակցության արդյունքում օգտվելով ՀՀ առողջապահության նախարարության նյութերից անշահախնդիր կերպով իրականացնում ենք լսողական և խոսակցական խնդիր ունեցող կանանց առողջական հարցերի իրազեկման բարձրացմանն ուղղված տեսահոլովակների նկարահանում: Նկարահանվել են տեսահոլովակներ պապիլոմա վիրուսի, գրիպի և ՄԻԱՎ\ՁԻԱՀ-ի մասին: Տեսահոլովակները պատրաստվել են ՀԿ կամավոր Լիլիթ Պողոսյանի կողմից, ընթերցում է ՀԿ նախագահ Մարիամ Կուրշուդյանը և թարգմանում է սուրդո թարգմանիչ Գոհար Մելիքյանը: