“Գեղեցկուհին կծում է հրեշին”. ինքնապաշտպանությունը որպես հմտություն և ներուժի հզորացման միջոց

Ֆիզիկական և հոգեբանական ինքնապաշտպանության հմտություննե՞ր: Որքանո՞վ են դրանք կարևորվում մեզ համար։

«Ֆոր Ֆեմ» կանանց իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հունիսի 3-ին, ժամը17:00 Հոդված 3 ակումբում բոլոր կանանց և աղջիկների համար կազմակերպում է ֆիլմի դիտում-քննարկում, որն ուղղված կլինի ինքնապաշտպանությանը՝ որպես հմտություն և ներուժի հզորացման միջոց: Ցուցադրվելու է Էլլեն Սնորտլենդի “Beauty bites beast” («Գեղեցկուհին կծում է հրեշին») վավերագրական ֆիլմը, որը ինքնապաշտպանության մասին է: Ֆիլմը նախատեսված է անգլախոս լսարանի համար, սակայն վերջում տեղի է ունենալու քննարկում հայերենով, պարզաբանվելու են լսարանին անհանգստացնող բոլոր մանրամասները։ Ինքնապաշտպանությունը դիտարկվելու է ինչպես ֆիզիկական անվտանգության, այնպես էլ՝ հոգեբանական անվտանգության համատեքստերում: Միասին կփորձենք հասկանալ արդյոք մեզ պե՞տք է տիրապետել ինքնապաշտպանության հմտություններին և թե ի՞նչ է ինքնապաշտպանությունը մեզ համար առհասարակ: Կուսումնասիրենք ինքնապաշտպանության խմբերի փորձը՝ վավերագրական ֆիլմի օգնությամբ և կքննարկենք մոտ ապագայում ձևավորվող ինքնապաշտպանության խմբի ձևաչափը և միանալու հնարավորությունը, ցանկությունը:
Սիրով կսպասենք բոլորին։