Ներառականություն և փոխկապակցվածություն
Ներառականությունը այն փաստի ընդունումն է, որ յուրաքանչյուրը կարևոր է և ունի իր արժեքը:Ներառականությունը անհրաժեշտ է բոլորին համերաշխ հասարակություն կառուցելու համար: Ներառականության հասնելու համար անհրաժեշտ է նախ հասկանալ՝ որոնք են այն պատնեշները, որ խանգարում են անձի մասնակցությանը հասարակության կազմակերպման մեջ և նրա զարգացմանը: Ներառականությունը խտրականության ոչնչացման ուղիներից մեկն է:
Փոխկապակցվածությունը ներառականության հսկայական մասն է: Չի կարելի դիտարկել կանանց ներառականությունն ու ներգրավվածությունը՝ հաշվի չառնելով փոխկապակցվածությունը:
Փոխկապակցվածությունը այն գաղափարն է, որով արտահայտվում է հասարակության մի օղակի կապը մյուսի հետ։ Փոխկապակցվածության գլխավոր խնդիրն է ճանաչել ճնշվող առանձին կողմերը, և թե ինչպես են դրանք փոխվում, երբ փոխկապակցված են: Փոխկապակցվածությունն այն գաղափարն է, որ ճնշվող տարբեր կողմեր կարող են կապված լինել և միասին աշխատոլով հաղթահարել ճնշվածությունը։
«Ֆոր Ֆեմ կանանց իրավապաշտպան» ՀԿ-ում մենք ընդունում ենք, որ յուրաքանչյուր ոք ունի տարբեր առանձնահատկություններ, որոնք կապակցվելով ստեղծում են մեր անհատականությունը: Մենք հավատում ենք, որ փոխկապակցված աշխատանքով միայն կարելի է հավասարության հասնել:
«Ներառականության և փոխկապակցվածության» գլխավոր նպատակներն են.