«Գենդերային հավասարության խնդիրները ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգում» հետազոտության ներկայացում

«Ֆոր Ֆեմ» կանանց իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու «Կանանց ներկայացվածությունը և նրանց հանդեպ գենդերային հիմքով խտրականությունը պետական որոշում կայացնող մարմիններում» ծրագրի շրջանակներում «Գենդերային խնդիրները ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգում»
հետազոտության և «Ֆոր Ֆեմ» կանանց իրավապաշտպան հասարակական կազմակերպության մեկամյա գործունեության ներկայացմանը 2019 թ.-ի փետրվարի 26-ին ժամը 16։00-19։00 Հոդված 3 ակումբում (հասցե՝ ք.Երևան, փ. Թումանյան 26 ա): 
Հանդիպմանը «Ֆոր Ֆեմ» կանանց իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարիամ Կուրշուդյանւը կներկայացնի «Ֆոր Ֆեմ» կանանց իրավապաշտպան հասարակական կազմակերպության 
մեկամյա գործունեությունը։
Իսկ հետազոտող Ռուզաննա Ծատուրյանը կներկայացնի արդեն իսկ արված «Գենդերային խնդիրները ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգում» հետազոտությունը։
Միջոցառման նպատակն է ներկայացնել պետական որոշում կայացնող մարմիններում առկա գենդերային հավասարության խնդիրները։ Տարածքը հարմարեցված է լինելու հենաշարժողական հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Ինչպես նաև ամբողջ միջոցառումը ուղեկցվելու է ժեստային լեզվի թարգմանությամբ լսողական և խոսակցական խնդիրներ ունեցող կանանց համար որպես բազմակի խտրականության ենթարկվող, և առհասարակ պետական մարմիններում չներկայացված կանայք։
Միջոցառման ավարտին կլինի նաև հյուրասիրություն։
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը մինչև փետրվարի 22-ը՝ info.4fem@gmail.com հասցեին նամակով կամ զանգահարելով 093 08 99 91 հեռախոսահամարով:
Կանխավ շնորհակալ ենք համագործակցության համար: