«Ֆոր Ֆեմ» կանանց իրավապաշտպան ՀԿ-ի մասնակցությունը «Զրո խտրականություն» միջոցառմանը

2019 թվականի մարտի 2-ին ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի (UNAIDS) աջակցությամբ ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը, «Եղի’ր տեղեկացված» ՀԿ-ն և Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան կազմակերպել էին հանրային միջոցառում՝ նվիրված խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարի օրվան:
Միջոցառմանը իրենց անմիջական մասնակցությունն ունեցան նաև «Իրական աշխարհ, իրական մարդիկ» և «Դրական մարդկանց հայկական ցանց» հասարակական կազմակերպությունները:
Միջոցառումը նվիրված էր մարտի 1–ին, որը ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի կողմից 2014 թ.-ից ի վեր նշվող, խտրականության և անհանդուրժողության դեմ պայքարի օրն է։ Այն միջազգային տոն է, որը խրախուսում է մարդու իրավունքների պաշտպանությունը և ճանաչում բոլոր մարդկանց հավասարությունը։

Միջոցառմանը հրավիրված էին նաև «Ֆոր Ֆեմ» կանանց իրավապաշտպան հասարակական կազմակերպության խորհրդի անդամներ Մարիամ Կուրշուդյանը, Արփինե Կոստանյանը և Նելլի Գիշյանը։