«ՖորՖեմ» կանանց իրավապաշտպան ՀԿ-ն մասնակցեց հոկտեմբերի 18-20-ը կայացած «ԿԱՆԱՅՔ՝ ՈՐՊԵՍ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ» դասընթացին

Հոկտեմբերի 18-20-ը կայացավ «ԿԱՆԱՅՔ՝ ՈՐՊԵՍ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ» դասընթացը, որին մասնակցեց նաև «ՖորՖեմ» կանանց իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը։ Հոլանդացի ինչպես նաև  տեղացի փորձագետների հետ միասին, հայ  երիտասարդ քաղաքական գործիչներ և հասարակության ակտիվ ներկայացուցիչներ  քննարկեցին մի շարք հարցեր, որոնք միտված էին քաղաքական ու հասարակական  կյանքում կնոջ դերի  բարձրացմանը։ Միջոցառման առաջին օրը  մասնակիցները հնարավորություն ունեցան այցելել  Ազգային Ժողով և հանդիպել ԱԺ փոխնախագահ  Լենա  Նազարյանի հետ և քննարկել իրենց հուզող հարցերը։ Լենա Նազարյանը խոսեց այն դժվարություններց,  որոնց բախվում են կանայք երբ ոտք են դնում քաղաքականություն, այդ թվում կիսվեց իր սեփական փորձով, ինչը անշուշտ մոտիվացրեց  մասնակիցներին իրենց հետագա քայլերում։

Միջոցառման երկրորդ  օրը  հոլանդացի փորձագետներ՝ Մոնիկ Վոգելարը (Քրիստոնեա-Դեմոկրատական կուսակցության անդամ) և Անետ Դուսբուրգը (Էդուարդո Ֆրայ հիմնադրամի ներկայացուցիչ ) խոսեցին իրենց  երկարամյա փորձից քաղաքականության մեջ, այնուհետ մասնակիցների հետ քննարկեցին՝ Կանանց համընդհանուր հեռանկարները քաղաքականության և հասարակության մեջ։ Իսկ խմբային աշխատանքի միջոցով փորձագետները  նրանց  հնարավորություն տվեցին  մտորելու  կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայման  մասին և տվեցին հստակ քայլեր որոնք կնպաստեն  Կուսակցության կամ ՀԿ-ի իրենց առջև դրված նպատակի իրականացմանը։ Իսկ տեղացի փորձագետ Աստղիկ Ավետիսյանը(«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախագահ)  կարճ քննարկում ունեցավ  երիտասարդների հետ հանրային և քաղաքական հարթակներում  հայ կնոջ առջև ծառացած մարտահրավերներից։

Թրեյնինգի վերջին օրը Մոնիկ Վոգելարը խոսեց հմտություններց, որոնք կբարձրացնեն կանանց մասնակցությունը քաղաքական և հասարակական կյանքում։ Մասնակիցները հնարավորություն ունեցան պրակտիկ վարժությունների միջոցով սովորել հռետորական և հաղորդակցային հմտություններ, որից հետո յուրաքանչյուրը  ներկայացրեց իր կարճ  հռետորական ուղերձը ներկաներին։ Այդ օրը  տեղացի փորձագետ՝ Նատալյա Հարությունյանը(ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր, Կանանց հզորացման և գենդերային հավասարության ծրագրերի ղեկավար) ներկայացրեց  Հայաստանում կանանց  հեռանկարները քաղաքական և հասարակական կյանքում նյութը և խոսեց այն ծրագրերի մասին, որոնք  աջակցում են կանանց հզորացմանը։

Թրեյնինգի  ավարտին  մասնակիցներին հանձնվեցին վկայականներ։

Միջոցառման  կազմակերպիչներն էին՝ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը (ԿԱՀ, Հայաստան) և Էդուարդո Ֆրայ հիմնադրամը (ԷՖՀ)։