«Առանց խոչընդոտների. առաջին քայլ դեպի աշխատաշուկա» դասընթաց

2018թ.-ի սեպտեմբերի 15-ին Հոդված 3 ակումբում MitOst-ի ֆինանսական աջակցությամբ, Բիշկեկի Y-PEER երիտասարդական հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացվեց «Առանց խոչընդոտների. առաջին քայլ դեպի աշխատաշուկա» դասընթացը՝ Ղրղզստանի եւ Հայաստանի երիտասարդ կանանց եւ աղջիկների աշխատանքային հնարավորությունները խթանելու նպատակով, GIZ-ի ի կողմից իրականացվող «Հեռանկարներ երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում։
Դասընթացի սկզբում ՀԿ-ի նախագահ Մարիամ Կուրշուդյանը ներկայացրեց դասընթացի օրակարգը, որից հետո միջազգային փորձագետ Ջանիլի հետ քննարկեցինք հաղորդակցության պրոդուկտիվ մեթոդները, աշխատանքային իրավունքները և աշխատանքային պայմանագրի առանձնահատկությունները։ Ջանիլը Հայաստան էր ժամանել Ղրղզստանից մեր կողմից կազմակերպված փոխանակաման ծրագրի շրջանակներում:
Կազմակերպության համահիմնադիր Նվարդ Մինասյանը ներկայացրեց՝ ինչպես կազմել համապատասխան ինքնակենսագրական՝ հիմնվելով մարդու իրավունքների վրա։ Նա մանրամասն ներկայացրեց մրցունակ CV կազմելու գաղտնիքները, որից հետո անդրադարձավ խտրականության, արգելքների վերացմանը աշխատանքի անցնելու գործընթացում:
Դասընթացը ուղեկցվում էր հայերենից ռուսերեն և հակառակը համաժամանակյա թարգմանությամբ, որի համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր փորձառու թարգմանիչ Զառա Հարությունյանին:
Դասընթացը կրում էր կրթական բնույթ ամբողջական ներառականության սկզբունքով։ Դասընթացի մասնակցում էին ոչ միայն երևանաբնակ, այլ նաև մարզաբնակ կանայք: Տարածքը հարմարեցված էր նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Մասնակիցների շարքերում էին նաև լսողական և խոսակցական խնդիրներ ունեցող կանայք ևս, ում հետ կապը և նրանց համար դասընթացի համաժամանակյա թարգմանությունը ապահովեց հրաշալի սուրդո թարգմանիչ Գոհար Մելիքյանը։
Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում նաև մեր կամավորներ Մանեին և Սիրունին: