Բաց Հասարակություն Հայաստան հիմնադրամի հետ «Լսելի Լռության մեջ» ծրագրի շրջանակներում վեցամսյա համագործակցության արդյունքում «Ֆոր Ֆեմ/4Ֆեմ» կանանց իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Մարիամ Կուրշուդյանն իրականացրեց լսողական խնդրով կանանց կարիքների գնահատում և նրանց համար 911 ՍՈՍ հասանելիության ապահովում։Լսողական խնդիր ունեցող անձանց խնդիրներն անհամար են, քանի որ նրանք ենթարկվում են բազմակի խտրականության բոլոր հնարավոր ոլորտներում։Լսողական խնդրով կանանց հետ հանդիպումների ընթացքում պարզ դարձավ նրանց մեծագույն կարիքը, որն է 911 ՍՈՍ ծառայության հասանելիությունը նաև իրենց։ Կանանց հետ ամբողջ ծրագրի ընթացքում կապը ապահովել է ժեստային լեզվի թարգմանիչ Գոհար Մելիքյանը։ Մարիամը, Գոհարը և մի քանի լսողական խնդրով կանայք ակտիվորեն սկսեցին համագործակցության եզրեր փնտրել ՀՀ պետական մարմինների հետ խնդրին հնարավորնս արագ լուծում տալու համար։ ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության ճգնաժամային կենտրոնի հետ համագործակցության արդյունքում <<Ֆոր Ֆեմ>> կանանց իրավապաշտպան ՀԿ-ն 2018թ․-ի դեկտեմբերի 15-ին իրականացրեց լսողական եվ խոսակցական խնդիրներ ունեցող անձանց համար 911 ՍՈՍ հեռախոսային հավելվածի եվ ծառայության տեղայնացման դասընթաց, որի արդյունքում լսողական խնդրով մարդիկ կունենան հասանելիություն այդ ծառայությանը, նրանց աշխարհագրական գտնվելու վայրը երևում է, նրանց կարող են հաղորդագրության միջոցով գրել, եվ նրանց արդեն իսկ գրանցված տվյալներով նրանց օգնության կհասնեն, ինչպես նաև նրանք կարող են հետ ծանուցումներ ստանալ 911 ծառայությունից աղետների դեպքում։
Այն կարող եք գտնել փլեյ մարկետներում 911 SOS Армения անունով։ Այն կարող եք ներբեռնել անվճար եվ գրանցվել,քանի որ այն բոլորի համար է նախատեսված։Եթե այն ձեր հեռախոսի վրա չկարողանաք տեղայնացնել, կարող եք դիմել 911 ՍՈՍ-ի գրասենյակ Ահարոնյան 2,5-րդ հարկ հասցեով։ Տեղում իրենք կօգնեն ներբեռնել այս հավելվածը ձեր հեռախոսի վրա, որը օգտագործելուց պարզապես պետք Է ինտերնետ ունենաք, որ կարողանաք ՍՈՍ կոճակից օգտվել։
Ընթացքում տեղի են ունեցել բազմակի եռակողմ հանդիպումներ։ «Ֆոր Ֆեմ» կանանց իրավապաշտպան ՀԿ նախագահ Մարիամ Կուրշուդյանը և լսողական խնդրով կանայք հանդիպել են ԱԻՆ նախարարին, ԱԻՆ Ճգնաժամային կենտրոնի ղեկավար Պրն. Խանգելդյանի, ՍՈՍ սիսթեմսի ղեկավար Վահագն Ծատուրյանի եվ նրանց համակարգչային մասնագետի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է 911 ՍՈՍ ծառայության ավելի դյուրինացված գործածականության հարցը լսողական խնդիրներով անձանց համար տեսանելի պատկերների միջոցով։ Ինչպես նաև քննարկվել է 4-րդ սերնդի սմարթ հեռախոսների վրա 911 ՍՈՍ ծառայության հասանելիության հարցը։
2019թ․-ի փետրվարի 5-ին տեղի ունեցավ ամփոփիչ հանդիպումը շահագրգիռ կողմերի միջև։ Հանդիպմանը մասնակցում էին «Ֆոր Ֆեմ» կանանց իրավապաշտպան ՀԿ նախագահ Մարիամ Կուրշուդյանը, ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կենտրոնի ղեկավար Պրն. Հովհաննես Խանգելդյանը, Սոսսիսթեմս կազմակերպության ղեկավար Պրն. Վահագն Ծատուրյանի եվ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչ Պրն. Արմեն Չիլինգարյանի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվեց լսողության եվ խոսակցական խնդիր ունեցող անձանց հասանելիության դյուրինության հարցը 911 ՍՈՍ ծառայությանը։
Արդեն իսկ երկարատև համագործակցության արդյունքում կողմերն եկան համաձայնության եվ շատ շուտով 911 SOS օնլայն հավելվածը կլինի ամբողջապես ներառական՝ պարունակելով ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ, ԳԱԶ, ՀՐՇԵՋ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ վիզուալ պատկերներ, որոնցով լսողական խնդիր ունեցող մարդը կկարողանա տեղեկացնել իր խնդրի մասին եվ կապի մեջ մտնել ծառայություն մատուցողների հետ, եվ արդյունքում նրանց կտրամադրվի անխտիր հավասար ծառայություն ըստ դեպքի եվ անհրաժեշտության։
Շնորհակալություն Բաց Հասարակություններ Հայաստան Հիմնադրամին,կազմակերպիչ և ծրագրի հեղինակ՝ Մարիամ Կուրշուդյանին,բոլոր մասնկիցներին, Թարգմանիչ Գոհար Մելիքյանին, ԱԻՆ ճգնաժամային կենտրոնին, Սոս սիստեմս ընկերությանը համագործակցության եվ Հոդված 3 ակումբին դասընթացի ժամանակ տարածքը տրամադրելու համար։