Կանանց հասարակաքաղաքական մասնակցություն
Կանանց հասարաքաղաքական մասնակցության ռազմավարական նպատակը մանրամասն ներկայացնում է «Ֆոր Ֆեմ/4ՖԵՄ» կանանց իրավապաշտպան հասարակական կազմակերպության անցնելիք ճանապարհը` ուղղված հասարակաքաղաքական կյանքում` խաղաղաշինական և որոշումների կայացման գործընթացներում, ինչպես նաև էկո-ֆեմինիզմում և ակտիվիստական արվեստում համերաշխության և քույրության միջոցով կանանց ակտիվ մասնակցության խթանմանն ու աջակցությանը: Կանանց հասարաքաղաքական մասնակցության բարձրացման գաղափարի տարածումը դիտվում է որպես կարևոր նախապայման հավասար հնարավորություններ ունենալու համար, որն էլ նպաստում է աղքատության և խտրականացման վերացմանը, գենդերային հավասարության իրագործմանը և տարածքային կայուն զարգացմանը:
«Ֆոր Ֆեմ/4ՖԵՄ» կանանց իրավապաշտպան հասարակական կազմակերպության համար կանանց հասարաքաղաքական մասնակցության ռազմավարական նպատակի իրականացումն ուղղված է հասարակությունում կանանց հավասարության հաստատմանը, որովհետև կանայք ենթարկվում են խտրականացման, բռնության, կրկնակի խտրականացման և զոհայնացման:
Ռազմավարական նպատակն ապահովում է կազմակերպության տեսլականի, առաքելությանը, արժեքներին, առաջնահերթություններին վերաբերող ներքին ուղղորդում և կանանց հասարակաքաղաքական մասնակցության հեռանկարի հնարավորություն:
Նպատակը
«Ֆոր Ֆեմ/4ՖԵՄ» կանանց իրավապաշտպան հասարակական կազմակերպության համար կանանց հասարաքաղաքական մասնակցության ռազմավարության հիմնական նպատակը կանանց հասարակաքաղաքական մասնակցության հեռանկարային ծրագրի զարգացման ու գործունեության իրականացման արդյունքում մարդու իրավունքների հավասար հասարաքաղաքական ինտեգրմանը իրացումն է:
Ռազմավարությունը նպատակաուղղված է կառուցելու այնպիսի հասարակություն, որտեղ գոյություն ունի սեռերի հավասար մասնակցություն և որտեղ մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածությունն ու դրանց պաշտպանությունը սկզբունքային են:
Մեր տեսլականը ներառական, համագործակցող, բազմակողմանի զարգացած և չխտրականացնող հասարակության ստեղծումն է, որտեղ կանայք կլինեն ֆինանսապես անկախ և կմասնակցեն պետության տնտեսության կազմակերպմանն ու որոշումների ընդունման գործընթացին:
Խնդիրները
Ռազմավարության խնդիրներն են.
Սկզբունքներ
«Ֆոր Ֆեմ/4ՖԵՄ» կանանց իրավապաշտպան հասարակական կազմակերպության` կանանց հասարաքաղաքական մասնակցության ռազմավարական նպատակի սկզբունքները հետևյալն են.