Կանանց տնտեսական կայունություն
Կանանց տնտեսական կայունության ռազմավարական նպատակը ուղղված է գենդերային հավասարության, տնտեսությունում կանանց հզորացման և կայուն զարգացման հասնելուն: Չնայած տնտեսությունում ունեցած ներդրմանը` կանայք դեռևս չունեն հավասար հասանելիություն իրավունքներին, ծառայություններին և հնարավորություններին: Կանանց համար անբարենպաստ պայմանները դեռևս գոյություն ունեն մի քանի հիմնական ոլորտներում՝ ռեսուրսներից օգտվելիս, հավասարությունը աշխատավայրում, ձեռներեցության զարգացման մեջ, որոշումների կայացման մեջ և աշխատանքային ու ընտանեկան պարտականությունները համաձայնեցնելիս:
Պատասխանելու համար խորապես արմատավորված այս խնդիրներին, «Ֆոր Ֆեմ/4ՖԵՄ» կանանց իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը նպատակադրված է իր գործողություններն ուղղել գենդերային պատնեշների նվազեցմանը, զանազան ոլորտներում խտրական արգելքների վերացմանը և տնտեսական ոլորտում հավասարության խթանմանը:
Նպատակը
«Ֆոր Ֆեմ/4ՖԵՄ» կանանց իրավապաշտպան հասարակական կազմակերպության սույն ռազմավարության հիմնական նպատակը գենդերային հավասարությունը որպես կայուն տնտեսական աճի, սոցիալական զարգացման և միջավայրի կայունության հիմնական գործոն օգտագործելն է և կանանց` որպես խոցելի խմբերի շարքում ներկայացվածության դեմ գործելն է, որի պատճառը հայրիշխան համակարգի ռեսուրսների օգտագործման և ուժի կիրառման մեջ է: Մենք նպատակադրում ենք խրախուսել կանանց սոցիալական և տնտեսական ինտեգրումն ու ակտիվությունը: Մեր տեսլականը ներառական, համագործակցող, բազմակողմանի զարգացած և չխտրականացնող հասարակության ստեղծումն է, որտեղ կանայք կլինեն ֆինանսապես անկախ և կմասնակցեն պետության տնտեսության կազմակերպմանն ու որոշումների ընդունման գործընթացին:
Խնդիրները
Ռազմավարության խնդիրներն են.
տեսակի գործունեություններում
Սկզբունքներ
«Ֆոր Ֆեմ/4ՖԵՄ» կանանց իրավապաշտպան հասարակական կազմակերպության` կանանց տնտեսական կայունության ռազմավարական նպատակի սկզբունքները հետևյալն են.